Այս պատկերին ականատես ենք լինում Վանաձորում գտնվող Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան բարձրանալու ճանապարհին:
Աղբարկղերը դատարկ են, սակայն դրանց շրջակա տարածքն ամբողջությամբ աղբի մեջ է: Ինչպես երեւում է, քաղաքացիներն իրենց տան հին գույքը լցրել են այստեղ, ապա փորձել այրել, սակայն այդպես էլ ցանկալի արդյունքի չեն հասել: Աղբահանող կազմակերպությունն էլ աղբարկղերի աղբը տեղափոխել է, իսկ շրջակա տարածքի մաքրությունը թողել այն ապականողների հույսին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ