ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 24-28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 24-28-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 24-28-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:
Երևան քաղաքի սեպտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
-Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.90C (1977 թ.)
-Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.80C (1987 թ.)
-Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.90C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
ՀՀ ԱԻՆ