Լրահոս
Օրվա լրահոսը

«Իգլա»-ի գործով վկա. 4-5 հազար եվրո վնասված՝ գունավորված թղթադրամներ են եղել

Սեպտեմբեր 23,2017 12:28

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Իգլա»-ի գործով հերթական դատական նիստն է: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով մյուս մեղադրյալներն են Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը՝ հայտնի որպես «Ժորիկ», Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը: Սամվել Բաբայանին նաեւ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել:

Փողերի լվացման դրվագով այսօր որպես վկա հարցաքննվեց Համիկ Իխտիարյանը, որն աշխատում է բանկում՝ որպես մասնաճյուղի կառավարիչ: Նա դատարանին հայտնեց, որ ճանաչում է գործով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին, որը նրան դիմել է վնասված՝ գունավորված թղթադրամների հարցով:

«Հարցնում էր՝ ո՞նց կարելի է դրանք հանձնել: Ես էլ ասեցի, որ հետաքրքրվի, թե որ բանկում են ցածր տոկոսով դրանք վերցնում: Ցույց տվեց վնասված 20 եվրոյանոց թղթադրամ, ասաց, որ ընդհանուր մոտ 4-5 հազար եվրո կա վնասված: Թանաքոտ էին դրանք»,-պատմեց Համիկ Իխտիարյանը:

Թե որտեղից էր Դավիթ Հարությունյւանը ձեռք բերել այդ վնասված եվրոները, վերջինս չի հայտնել Իխտիարյանին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930