«Կարեն Կարապետյանի այս պատասխանից Լևոն Մկրտչյանը հայտնվեց շատ վատ վիճակում…ՀՀ վարչապետը Հայաստանում ռուսաց լեզվի մասին շատ անհանգստացող ԿԳ նախարարին պատասխանեց՝ ” Месть это блюдо, которое нужно подавать холодным.” կարգախոսին համապատասխան…»,- իր մեկնաբանության մեջ նշում էր քաղաքագետը:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այս հարցի կապակցությամբ armtimes.com-ին ասաց «Հանգի՛ստ եղեք, այստեղ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա», ու հավելեց, թե վարչպետի ու ԿԳ նախարարի հայտարարություններում առկա հակասության պատճառները պարզելու համար պետք է դիմել ԿԳՆ եւ կառավարության աշխատակազմ:
Մեր հարցին, թե արդյոք չկա՞ քաղաքական հնչեղություն ունեցող հարցի պատասխանատվությունը կոալիցիոն գործընկերներից յուրաքանչյուր կողմից մյուսի վրա գցելու միտում, Վարդանյանը շեշտեց՝ «Բացարձակ չեմ տեսնում որեւէ պատասխանատվություն կոալիցիոն գործընկերոջ վրա գցելու միտումներ»:
ՀՀԿ-ից եւս ցանկանում էինք այս թեմայով մեկնաբանություն ստանալ, բայց մեզ հասկացրին, թե ՀՀԿ-ում հակված են այս հարցը չխորացնել, դրա համար շատերը խուսափում են այս թնջուկի առնչությամբ քաղաքական գնահատականներ հնչեցնել:
Գևորգ ԱՎՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում