Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կազմակերպվում է ավելի մեծ ծավալներով արտահանումը դեպի ԱՄՆ և Ուկրաինա. ՀԶՀ-ն պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2017 12:15

Հայաստանի զարգացման հիմնադրամը պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել Միացյալ Նահանգներում և Ուկրաինայում։ Այդ մասին համագործակցության հուշագրերը կնքվել են Հայաստանի զարգացման հիմնադրամում.

«Եվս երկու հոգի միացավ մեր ցանցին։ Երկուսից էլ շատ մեծ սպասելիքներ ունեմ, երկուսն էլ բեռնափոխադրող կազմակերպությունների տերեր են, որոնք պատրաստ են զեղչով կամ ինքնարժեքով ապրանքը տեղ հասցնել, ինչը մեզ համար կարևոր է, քանի որ հայկական ապրանքներն արտահանելիս հենց բեռնափոխադրումն է բարձրացնում գինը»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Դրանցից մեկով Հայ-Ամերիկյան բիզնես խորհդրի վարչության անդամ և «Global USA» ընկերության հիմնադիր Միքայել Հայրապետյանը նշանակվել է Կալիֆորնիայում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ։ «Global USA»-ը ԱՄՆ օդային, ծովային, ցամաքային բեռնափոխադրումների արտոնագրերով գործող ընկերություն է, որը «մեկ պատուհանի» սկզբունքով տրամադրում է ներմուծում-արտահանում շղթայի բոլոր ծառայությունները։ «Ընկերության վաճառքի և առևտրի մասնագետը, որը վերահսկում է բիզնես գործարքները՝ սկսած պայմանագրերի կնքումից, ֆինանսական վերահսկողությունից մինչև մաքսային ձևակերպումներ, նույնպես պատրաստ է աջակցել հայաստանյան արտահանողներին»,- նշել է ՀԶՀ նորանշանակ ներկայացուցիչը։ «Ի՞նչպես համապատասխանեցնել արտադրանքը ամերիկյան շուկայի պահանջներին, ինչպե՞ս ներկայացնել արտադրանքը հայկական համայնքից դուրս՝ գլոբալ ամերիկյան շուկա դուրս գալու համար, մեր մասնագետները պատրաստ են խորհրդատվություն տրամադրել հայաստանյան արտահանողներին»,- նշել է Մ. Հայրապետյանը։

Մեկ այլ հուշագրով՝ գործարար, «Հայկական նախաձեռնություն» բարեգործական ֆոնդի նախագահ Հայկ Աղվանյանը նշանակվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայում։ Նրա ղեկավարած «Կոնտինենտալ սերվիս» ընկերությունը զբաղվում է տրանսպորատային բեռնափոխադրումներով։ «Արդեն նախնական ուսումնասիրություններ ունեմ, պահանջարկն առկա է, մեծածախ գնորդների հետ բանակցություններ են սկսվել՝ գնումների վերաբերյալ։ Ուկրաինացի գործընկերներս հիմնականում հետաքրքրված են հայկական սննդամթերքով, պահածոներով, մրգերով, բանջարեղենով, թեթև արդյունաբերության արտադրանքով։ Նաև նպատակ ունեմ Ուկրաինայի երիտասարդ հայերին ներգրավել աշխատանքում՝ երկրի տարբեր տարածաշրջաններում հայկական արտադրանքն առաջ մղելու համար»,- նշել է Ուկրաինայում ՀԶՀ նորանշանակ պաշտոնական ներկայացուցիչ Հայկ Աղվանյանը։

Պաշտոնական ներկայացուցիչները նաև ներդրումների ներգրավման գործառույթ են ստանձնել։ Նրանց աջակցությամբ արտահանման կամ տվյալ երկրներում նոր բիզնես կոնտակտներ հաստատելու նպատակով հայաստանյան գործարարները կարող են կապ հաստատել հիմնադրամի միջոցով։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930