Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատի ստվերի տակ». հեղինակավոր «El País» թերթի անդրադարձը` Հայաստանին

Սեպտեմբեր 23,2017 11:50

Ս.թ. սեպտեմբերի 8-ին իսպանական հեղինակավոր «El País» թերթում լույս է տեսել լայնածավալ հոդված՝ «Արարատի ստվերի տակ»: ՀեղինակԱնտոնիո Էլորսանհոդվածում ներկայացնում է Հայաստանը՝ պատմական, կրոնական, մշակութային  և զբոսաշրջային տեսանկյուններից:

Նշանավոր միջնադարյան վանքերը, եկեղեցիները և ծակղկանախշերով խաչերը իրենց հետքն են թողնում Կովկասի կենտրոնում գտնվող այս հանրապետությունով կատարած ճանապարհորդությունում:

Հայաստանի Հանրապետությունը թերևս միակ երկիրն է աշխարհում, որտեղ այն վայրը, որը խորհրդանշում է իր ազգային ինքնությունը՝ Արարատը, գտնվում է իր սահմաններից դուրս, թուրքական տարածքում, որպես Առաջին Համաշխարհային պատերազմի հետևանք: Հայկական Խոր Վիրապի վանքից բացվում է Արաքս գետը շրջապատող հարթավայրերի հրաշալի տեսարան, իր խրոխտ ներկայությամբ առանձնանում են երկու գագաթ, որոնցից մեծը գերազանցում է 5000 մետր բարձրությունը: Երևանից հյուսիս գտնվում Էջմիածինի վանքային համալիրը, որը հիմնվել է 4-րդ դարում և որը հայակական եկեղեցու հոգևոր առաջնորդի (Կաթողիկոսի) նստավայրն է:

Հայկական եկեղեցին մեծ դեր է խաղում ազգային ինքնության պահպանման հարցում: Էջմիածինից ոչ հեռու գտնվում է Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, որտեղ բնակվում է երկրի 3 մլն բնակչության  մեկ երրորդը: Լավ հյուրանոցների և մեծ պողոտաների քաղաք է, որի կենտրոնում ճարտարաբետությունը խորհրդային և նեոժամանակակից հայկական ճարտարապետության խառնուրդ է: Բազմաթիվ ռեստորաններում մատուցվում են սննդարար կերակրատեսակներ, որի հիմքը գառան միսն է և բուրումնավետ համեմունքները: Գինին լավն է, և աչքի են ընկնում կոնյակն ու օղիները՝ հատկապես տնական, մրգից ստացվածները, որոնք օժտված են 50 և 60 տոկոս ալկոհոլային բաղադրությամբ»:

Հոդվածում կա նաև անդրադարձ Հայաստանի պատմության ողբերգական էջերին, Հայոց Ցեղասպանությանը: Հեղինակը կարևորում է նաև հայ ժողովրդի կապն իր անցյալի, ավանդույթներ հետ՝ մշակույթի միջոցով: Այս համատեքստում թվարկելով այն բազմաթիվ թանգարանները, հուշակոթողները և խաշքարերը, որոնք խորհրդանշում և ամուր պահում են կապը անցյալի և ներկայի միջև:

Անդրդառնալով խաչքարներին՝ հեղինակը գրում է «Երբեք որևէ խաչ նման չէ մեկ ուրիշին և նրանք կարող են գտնվել տարբեր միջավայրերում՝ մեկուսի կամ որևէ վանքի, երկեղեցու կողքին: Նրանք կատարում են միջնորդի դեր հավատացյալի և սրբության միջև»:

«Հայկական լանդշաֆտով ճանապարհորդելիս, 3000 մետր բարձրությամբ սարերի միջով, որոնք ձմռան ժամանակ վերածվում են անվերջանալի ծածկոցների, վանքերը պահպանում են Միջնադարում ձեռք բերած իրենց ձևը՝ իրենց բնորոշ ճարտարապետությամբ, և յուրահատուկ գմբեթով, որն արտացոլում է մարդու երկնային փնտրտուքները»:

Հոդվածն ավարտվում է հայկական զբոսաշրջային և այցելության համար պարտադիր վայրերի նկարագրությամբ. «Ճանապարհորդության ավարտին հասանք Տաթևի վանք (10-րդ դար), որտեղ կարելի է բարձրանալ ճոպանուղիով: Պարսպապատ կառույցը գտնվում է շրջափակված հրաշագեղ լեռներով: Ըստ առասպելի՝ այն կառուցելու համար հարկավոր են եղել թևեր ունենալ»:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930