Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տեղեկատվության ազատության մասին» նոր օրինագիծը լուրջ սահմանափակումներ է դնում. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 23,2017 11:45

ՀՀ արդարադատության նախարարությունն իբր որոշել է բարեփոխել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, սակայն այնպիսի նախագիծ է ներկայացրել, որ իրականում սահմանափակում է տեղեկատվություն ստանալու ազատությունը, որը առաջին հերթին հարված է մամուլին, հասարակական կազմակերպություններին եւ Կառավարության «կոկորդին կանգնած» այլ կառույցների գործունեությանը:

Ըստ այդ նախագծի՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե «ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որեւէ տեղեկություն, կամ այնպիսի հարցում է, որով պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, եւ դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատման»: Սա հրաշալի հնարավորություն է` մերժելու ցանկացած տեղեկատվության տրամադրումը: Ցանկացած հարցման դեպքում կարելի է այս հիմնավորումներից որեւէ մեկը պատրվակ բռնել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930