Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դարձել է բանակայինների աշխարհի չեմպիոն

Սեպտեմբեր 23,2017 11:24

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետության հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը (66 կգ) դարձել է չեմպիոն՝ հաղթելով Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Ալեքսեյ Կիյանկինին:

Մեր հավաքականի մեկ այլ անդամ՝ Արմեն Հակոբյանը (71 կգ), եզրափակչում զիջելով ռուս Ադամ Կուրակին, նվաճել է արծաթե մեդալ:

Նշենք, որ բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 20-ին և ավարտվելու է այսօր՝ սեպտեմբերի 23-ին: Հայաստանի Հանրապետության հունա-հռոմեական ոճի հավաքականը առաջնությանը մասնակցել է Վազգեն Խաչատրյան (59 կգ), Կարեն Ասլանյան (66 կգ), Արմեն Հակոբյան (71 կգ), Արման Բաղդասարյան (75 կգ), Ռաֆայել Մանուկյան (80 կգ), Արգիշտի Աբգարյան (85 կգ), Վաղարշակ Մինասյան (98 կգ) և Էդգար Խաչատրյան (130 կգ) կազմով:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930