Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ւր են մեր գազարն ու կաղամբը. արտադրությունը փոխարինվել է ներմուծմամբ. ՀԺ

Սեպտեմբեր 23,2017 11:20

Այդ տվյալները ուսումնասիրելով, կարող ենք պնդել, որ մեր գյուղատնտեսության մի ճյուղում տեղի է ունեցել մի երեւույթ, որը հակասում է վարչապետ Կարեն Կարապետյանի «հանձնարարականներից» մեկին: Վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանում պետք է ներմուծումը փոխարինվի տեղական արտադրությամբ: Տեղի է ունեցել հակառակը՝ տեղական արտադրությունը փոխարինվել է ներմուծմամբ: Ընդ որում, խոսքը առաջին կիսամյակի մասին է, երբ մեր գյուղատնտեսությունում արձանագրվում էին պլպլան ցուցանիշներ:

Այսպես: ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալներով՝ 2017թ. առաջին կիսամյակում բուսական ծագման ապրանքների արտահանման ծավալը կազմել է մոտ 21 միլիոն դոլար: ՊԵԿ տեղեկանքում այդ ապրանքները ներկայացված են 0601- ից մինչեւ 1501 կոդերը: Խոսքը կարտոֆիլի, լոլիկի, լոբազգիների, կաղամբի, գազարի, խաղողի, սեխի, ձմերուկի, մրգերի մասին է: Անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն խմբի մեջ ներառված ապրանքների արտահանման ծավալը եղել է ավելի քան 34 միլիոն դոլար: Նվազումը 13 միլիոն դոլար է, կամ մոտ 40 տոկոս:

Պետեկամուտների կոմիտեի հրապարակած մեկ այլ տեղեկանքի համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան նույն այդ ապրանքների արտահանման ծավալը կազմել է մոտ 18 միլիոն դոլար: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը գրեթե 31 միլիոն էր: Նվազումը կրկին 13 միլիոն դոլար է, բայց տոկոսային արտահայտությամբ՝ 58 տոկոս:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930