Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցուկերբերգը պատրաստվում է վաճառել Facebook-ի բաժնետոմսերի մի մասը

Սեպտեմբեր 23,2017 10:50

Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատրաստվում է առաջիկա մեկուկես տարվա ընթացքում վաճառել ընկերության մինչև 75 մլն բաժնետոմս` բարեգործական նախագծեր ֆինանսավորելու համար։

«Մենք պատրաստվում ենք արագացնել մեր աշխատանքը և վաճառել մեր բաժնետոմսերի մեծ մասը ավելի շուտ։ Ես ակնկալում եմ, որ առաջիկա 18 ամսում մենք կվաճառենք Facebook-ի 35-75 մլն բաժնետոմս, որպեսզի շարունակենք մեր աշխատանքը կրթության, գիտության և իրավաբանության ոլորտներում»,- գրել է Ցուկերբերգը Facebook-ի իր էջում։

Ընդ որում, Ցուկերբերգը պատրաստվում է պահպանել ընկերության նկատմամբ վերահսկողությունը առնվազն 20 տարի։ Նրա խոսքով` ավելի վաղ ինքը դիմել էր ընկերության տնօրենների խորհրդին` խնդրելով թողարկել բաժնետոմսերի նոր ձև, որպեսզի ինքը հնարավորություն ունենա պահպանել ընկերության նկատմամբ վերահսկողությունը։ Սակայն այդ առաջարկն ավելի ուշ հանվել է հենց Ցուկերբերգի նախաձեռնությամբ, քանի որ ընկերության բաժնետոմսերի գներն աճել են արդյունավետ աշխատանքի արդյունքում։

Հիշեցնենք, 2015թ. դստեր ծնունդից հետո Ցուկերբերգը հայտարարեց, որ որոշել է իր բաժնետոմսերի 99 տոկոսը տրամադրել բարեգործության։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930