Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Արծվաբերդում տուլարեմիա հիվանդություն է բռնկվել. պատճառը ներմուծված սնո՞ւնդն է. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 23,2017 10:41

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ, 3143 բնակիչ ունեցող Արծվաբերդ գյուղում տուլարեմիա հիվանդության բռնկում է եղել:

Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանն ասաց, որ Արծվաբերդում 15 հոգի հիվանդացել է: «Հիվանդությունների վերահսկման եւ  կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղում, Իջեւան քաղաքում կատարված հիվանդների արյան հետազոտությունների եզրակացությամբ պարզվել է, որ նրանցից  8-ը հիվանդ է տուլարեմիա հիվանդությամբ: Գ. Դալլաքյանի վկայությամբ՝ մնացած հիվանդների արյան հետազոտությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել, հավանական է, որ նրանց մի մասը նույնպես  կարող է տուլարեմիայով հիվանդ լինել:

«Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը նշված հիվանդության հետ կապված 3 անգամ, որից վերջինը` սեպտեմբերի 21-ին, բժիշկների խմբով եղել է Արծվաբերդում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930