Բելառուսի Բրեստ քաղաքում մինի-ֆուտբոլի մաքսային ծառայությունների միջև անցկացված 11-րդ միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղրղզստանի մաքսային ծառայությունների թիմերը, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թիմը զբաղեցրել է առաջին տեղը և առաջին անգամ դարձել մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսի թիմը, իսկ երրորդը Ուկրաինայի մաքսավորներն են եղել:
Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին մրցաշարի հաղթողի գավաթը հանձնել և պարգևատրել է Բելառուսի Մաքսային պետական կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին