Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ուզում Երևանը Փայլանից. «Ժամանակ»

Սեպտեմբեր 23,2017 10:16

Միամիտ կլինի պնդել, որ Փայլանն ու նրան ընդունած Հայաստանի իշխանությունը չէին պատկերացնում այդ արձագանքը: Հետևաբար՝ այստեղ պետք է ենթադրվի շատ ավելի ընդգրկուն և խորքային մի գործընթաց, հատկապես ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից Սերժ Սարգսյանի հայտարարության կոնտեքստում, որ 2018-ի գարուն Հայաստանը կմտնի առանց արձանագրությունների: Բայց դրա փոխարեն՝ ինչո՞վ: Ի վերջո, սա է ամենակարևորը, որովհետև հայ-թուրքական հարաբերության հեռանկարը եթե չեն լցնում Հայաստանն ու Թուրքիան, ապա այն դառնում է ական թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի համար: Սակայն ինչով լցնել՝ սա հարց է, որի պատասխանը չկա թե՛ Երևանում, թե՛ Անկարայում:

Անկարան էլ թյուրիմացաբար կարծում է, թե դա միայն Երևանին է անհրաժեշտ, մինչդեռ դա Թուրքիային անհրաժեշտ է ոչ միայն ոչ պակաս, այլ մի շարք իրողություններից ելնելով՝ նույնիսկ ավելի, քան Հայաստանին: Սակայն, ընդհանուր առմամբ, խնդիրն այն չէ, թե ում է ավելի անհրաժեշտ, իսկ ում՝ պակաս: Խնդիրն այն է, որ Հայաստանն ու Թուրքիան երկուստեք շահով պետք է գտնեն համատեղ օրակարգ: Ահա այստեղ Կարո Փայլանի գործոնը կարող է և պետք է լինի օգտակար: Օգտակար ոչ թե էթնիկ ծագման և դրանից բխող մոտեցումների, այլ քաղաքացիական կեցվածքի համար, որպես ժողովրդավարական Թուրքիայի ապագայի համար պայքարող գործիչ:

Հայաստանի համար կարևոր գործոն այդ Փայլանն է, ոչ թե Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին բարձրաձայնող Փայլանը: Հետևաբար՝ դա պետք է լինի Փայլանի հետ Հայաստանի շփումների բուն առանցքը: Թուրքիայի ժողովրդավարական հեռանկարը էական առնչություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային անվտանգության համակարգի համար: Այստեղ Հայաստանը համաշխարհային մեյնստրիմի մեջ է հայտնվում, երբ հարցերը դիտարկում է այս տեսանկյունից, և ձեռք է բերում դաշնակիցներ՝ ի դեմս Էրդողանի դեմ քվեարկած թուրքական հանրության մոտ հիսուն տոկոսի:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930