Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բոլո՞ր սփյուռքահայերն են Հայաստանի Հանրապետությունը համարում իրենց հայրենիքը. «Ազգ»

Սեպտեմբեր 23,2017 10:12

Այս օրերին Երեւանում ընթացող «Հայաստան-Սփյուռք» համաժողովի առաջին օրն իրենց ելույթներով հանդես եկած պաշտոնատար ու հոգեւոր առաջնորդները միաբերան պնդում էին, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հայությունը պետք է ավելի համախմբվի, որպեսզի կարողանա ոչ միայն դիմագրավել հայությանը նետված մարտահրավերներին, այլեւ հնարավոր դարձնի համատեղ ուժերով նոր բարձունքներ նվաճել եւ ապահովել հայ ժողովրդի հերոսական պատմության շարունակականությունն ու աշխարհի զարգացած ժողովուրդների շարքում հավասարի իրավունքով քայլելը:

Լավ է եւ գնահատելի, որ սփյուռքահայությունը դիտարկվում է մեր ժողովրդի անբաժան մասը: Լավ է, որ նրան վերապահվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ դրանից բխող մյուս արտոնություններն ու իրավունքները: Սակայն զարմանալիորեն դեռեւս օրենքի տառից բխող պարտավորություններից ոչ ոք չի խոսում: Դա գուցե ժամանակի խնդիր է, կլուծվի:

Այսօր ուզում եմ խոսել մեկ այլ` շատ կարեւոր հարցի մասին. արդյոք սփյուռքահայերը Հայաստանի Հանրապետությունն համարո՞ւմ են իրենց հայրենիքը: Գիտության ասպարեզի ներկայացուցիչ եմ, մի քանի մենագրությունների ու 150-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ եւ լավ գիտեմ, որ որեւէ հարց խորությամբ ուսումնասիրելու եւ լուրջ գիտական եզրակացություններ կատարելու համար հարկավոր է նախ մանրազնին ուսումնասիրել խնդիրը, իսկ տվյալ դեպքում պատմագիտական, սոցիոլոգիական, իրավաբանական, ազգագրական, հոգեբանական եւ այլ բնույթի հետազոտություններ կատարել, որպեսզի հնարավոր դառնա վերջնական արդյունք ապահովել: Սակայն դրա մասին չէ, որ ուզում եմ այսօր ասել:

Առանց խորազնին հետազոտությունների, հենց առաջին հայացքից ու անզեն աչքով էլ տեսանելի է, որ այդ խնդիրը կա: Զրուցեք որեւէ սփյուռքահայի հետ, անկեղծացեք եւ փորձեք նրան էլ անկեղծացնել եւ հարցնել նրա արմատների եւ հայրենիքի գաղափարի ըմբռնման մասին: Իսկույն պարզ կդառնա, որ գրեթե բոլոր սփյուռքահայերը հայրենիք են համարում Հայկական լեռնաշխարհի այն տարածքը, որտեղից սերել ու գաղթել են նրանց նախորդ սերունդները: Նույնիսկ վիճարկել կամ հակառակ բան ասելը նրանց մոտ տարակուսանք կառաջացնի: Եթե նրանց մեծ հայրը գաղթել կամ բռնի մահվան սպառնալիքից փախել է ենթադրենք Սասունից, Մուշից կամ Կիլիկիայից, ուրեմն նրա համար հայրենիք բառը միանշանակ ասոցացվում է հենց այդ Սասունի, Մուշի կամ Վան-Վասպուրականի հետ: Ավելին ասեմ, հատկապես ֆրանսահայերի մեծ մասի համար հայրենիքը «չքնաղ Պոլիսն է» եւ ոչ մեկ այլ վայր, որով նույնիսկ հպարտանում են ու մի փոքր վերեւից նայում գավառական ծագում ունեցողներին:

Սուրեն Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պ.գ.դ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930