Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թուրքիան Երևանի վրա դուրս գալու տարբերակներ է փնտրում». Ստանիսլավ Տարասով. «168 ժամ»

Սեպտեմբեր 23,2017 10:01

«Պատահական չէ, որ ՀՀ նախագահն իր ելույթում բարձրացրեց Ցյուրիխյան արձանագրություններից հրաժարվելու հարցը, որը նախատեսում է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացում։ Ընդհանրապես, պետք է ասել, որ հասունացել է ժամանակը հայ-թուրքական սահմանի բացման համար։ Եթե Թուրքիան ակտիվ բանակցում է Մոսկվայի հետ և ցանկանում է ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր կնքել, ապա Թուրքիայի համար այժմ Հայաստանն ավելի մեծ կարևորություն է ստանում, քան Ադրբեջանը։ Ահա այդպիսի պարադոքս է»,-ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում Հայաստանի նախագահի ելույթի մասին։

Ըստ նրա՝ այժմ Թուրքիան «Երևանի վրա դուրս գալու» տարբերակներ է փնտրում, բայց այնպես, որ չխրտնեցնի Բաքվին, սակայն դա հնարավոր չէ. «Բայց նրանք պարտադրված կլինեն ինչ-որ բան անել արձանագրությունների հետ։ 2 շրջաններ վերադարձնելու մասին Նալբանդյանի հայտարարությունը պատահական չէր։ Եթե այդ կոնտեքստում դիտարկենք, ապա հնարավոր է վերադառնում ենք այն սցենարին, որի մասին խոսում էին Թուրքիայի նախկին վարչապետն ու ԱԳ նախարարը, որ խնդրում էին Երևանին վերադարձնել 2 շրջան, իսկ փոխարենը խոստանում էին վավերացնել արձանագրությունները։ Հնարավոր է, որ այժմ Թուրքիան խնդրում է Հայաստանին վերադարձնել 2 շրջան, որպեսզի ինքն ազատվի կապանքներից և կարողանա Ադրբեջանին ասել՝ տեսեք, մենք ձեր համար 2 շրջան վերադարձրեցինք, դուք դա էլ չէիք կարողանում։ Եվ դրանից հետո կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։ Ես վստահ չեմ այս հարցում, բայց ես նման կասկած ու տպավորություն ունեմ»։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930