Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գտնել ընդհանուր շահեր

Սեպտեմբեր 23,2017 10:00

Հայաստանում էր Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանը: Ինչպես եւ մնացած դեպքերում, այս դեպքում էլ մեր հասարակության վերաբերմունքը ծայրահեղական էր: Մի մասի համար նա ազգի հերոս է, հայկական դարավոր երազանքների մարմնավորումը, մյուս մասի համար` Թուրքիայից Էրդողանի կողմից ուղարկված լրտես: Զուտ էմոցիաների վրա հիմնված այս երկու ծայրահեղություններն, ինձ թվում է, իրականության հետ որեւէ կապ չունեն: Դավադրության տեսության կողմնակիցներին հիշեցնեմ, որ Հայաստանում չկան գաղտնիքներ, որոնք Փայլանը կարող է իմանալ եւ հայտնել իր երկրի ղեկավարին:

Բայց մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ գործ ունենք Թուրքիայի քաղաքացու, այս երկրի խորհրդարանի պատգամավորի հետ, թեեւ ընդդիմադիր: Բայց ընդդիմադիր լինելը տվյալ դեպքում շատ մեծ նշանակություն չունի: Դժվար է ենթադրել, չէ՞, որ ընդդիմադիր Մանե Թանդիլյանը եւ իշխանական Արմեն Աշոտյանը Բաքվում տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ արտահայտեն:

Փայլանի տեսակետը Ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում տարբերվում է պաշտոնական Անկարայի մոտեցումներից, միևնույն ժամանակ շատ բնական է, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորն արտահայտում է իր պետության շահերը: Այնպես, ինչպես ինքն է դրանք հասկանում: Հետեւաբար, հարցնել նրան, թե երբ է Արարատի գագաթին ծածանվելու հայկական դրոշը, առնվազն անտակտություն է:

Փայլանի եւ նրա՝ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության կռիվը հանուն ժողովրդավարության է, որի անբաժանելի մասն են նրանք համարում ազգերի իրավահավասարությունը, Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքները: Ցեղասպանության մասին խոսքը պետք է դիտել հենց այդ համատեքստում: Ձեռնտո՞ւ է արդյոք մեզ այս օրակարգը: Ինձ թվում է՝ այո, անկախ նրանից, թե ինչ խորքային պատճառներով է քաղաքական ուժը տվյալ օրակարգը ձեւավորում:

Բաժանել աշխարհը բարեկամների եւ թշնամիների, սպասել բարեկամներից միայն բարեկամական վարք եւ հիասթափվել, թե ինչու են մարդիկ, պետությունները, ազգերն իրենց պահում ոչ այնպես, ինչպես մենք ենք ակնկալում՝ այդ ամենը հատուկ է անփորձ, տվյալ դեպքում քաղաքական եւ պետական փորձ չունեցող մարդկանց, ժողովուրդներին: Ինձ թվում է, մեր պատգամավորները պետք է ակտիվորեն աշխատեն, համագործակցեն Փայլանի եւ նրա կուսակցության հետ՝ այն սահմաններում, որոնք թելադրում են մեր երկրների պետական շահերը: Բնականաբար, պետք է փորձեն շփվել նաեւ Թուրքիայի խորհրդարանի այլ խմբակցությունների հետ, եթե վերջիններս այդպիսի հետաքրքրություն դրսեւորեն:

Բնականաբար, ես որեւէ պատրանք չունեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայիս ղեկավարների նպատակների վերաբերյալ. ընդհանուր առմամբ, նրանց նպատակն է, որ այդ տարածաշրջանում ոչ միայն հայկական պետություն, այլեւ ոչ մի հայ չլինի: Բայց դա՝ «ընդհանուր առմամբ», որից զատ կան երանգներ, ներքին հակասություններ, մարտավարական խնդիրներ եւ այլն, այսինքն՝ այն ամենը, ինչն ընդունված է անվանել «քաղաքականություն»: Եվ այստեղ մենք ունենք աշխատելու հսկայական դաշտ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մեր իսկական հարեւանները՝ դրանք տեղաբնիկ ազգերն ու ժողովուրդներն են, մնացածները կոչվում են քոչվորներ՝ անհայրենիք, ուրիշի հայրենիքն ընկալում միայն իր չորքոտանի ոչխարների համար կանաչ խոտի արոտավայր, այսինքն՝ եկամտի աղբյուր, իսկ ավելի խորամանկ քոչվորները տեղաբնիկներին դիտարկում են որպես երկոտանի ոչխարների ու կանաչ փողի արոտավայրերում արածեցնում, մի կրոն էլ գրում են երկոտանի հոտի համար, որը իննսուն տոկոսով ճիշտ կրոն գաղափարախոսություն է էն տասը տոկոս ստի համար, որը մարդուն դարձնում է կանաչ փող որոճող ոչխարի: Էդ կանաչն էլ էլի հայ է հնարել: Կարճ ասած, շան հետ ընկերություն արա, բայց մահակը ձեռքիցդ վայր մի դիր, իսկ էդ շները ինչքան էլ իրար վրա հաչան, մեկ է, շունը շան թաթ չի կծի: Մենք քոչվորներից ավելի համախմբված ու ուժեղ պետք է լինենք, որ մեր ապագա սերունդները իրենք իրենց հայրենիքում տերը լինեն ու ինքնաբավ մյուս տեղաբնիկների հետ միասին: Իսկ քոչվորները մեզ պետք են, որ մենք տեղաբնիկներով միշտ համախմբված մնանք:

  2. Ruben says:

    Թուրք-բառը թուրքմեներենի բառբառներից մեկով՝ յոմուդերենով (йомудский диалект) նշանակում է « ոչխար», իսկ թուրքերեն «teke» նշանակում է «այծ»:

  3. vartan says:

    Բնականաբար, ես որեւէ պատրանք չունեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայիս ղեկավարների նպատակների վերաբերյալ. ընդհանուր առմամբ, նրանց նպատակն է, որ այդ տարածաշրջանում ոչ միայն հայկական պետություն, այլեւ ոչ մի հայ չլինի: ճիշտ է կեցցես

  4. Ruben says:

    Եվ այստեղ մենք ունենք աշխատելու հսկայական դաշտ՝ United States of Armenia…

  5. joradzadza says:

    ՞Անփորձ ժողովուրդ՞ եզրույթը սպանիչ էր: Փոխանակ Տավուշի մարզի և սպորտային լրագրողներին մի քիչ մոտեցնեն ՞լրագրողական շեմին՞՝բոլորով գնում են դեպի ՞հռայոն՞: Լուսաշխատողի տան պատի թերթը նման բան դժվար մոգոներ: ՞Անփորձ ժողովուրդ՞, այ քեզ մակարդակ…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930