Լրահոս
Օրվա լրահոսը

Եզան լեզուն՝ բրոնխիտների, գաստրիտների դեմ

Սեպտեմբեր 23,2017 12:00

Ժողովրդի կողմից հայտնի եզան լեզուն կամ իսկական անունով հայտնի ջղախոտ մեծը շատ է օգտագործվում բնաբուժության մեջ:

Այս բույսով պատրաստուկներն ունեն խորխաբեր, հակաբորբոքային, մեղմ ցավազրկող, հակամանրէային, վերքերը լավացնող, սպազմոլիտիկ, մեղմ լուծողական ազդեցություն: Կիրառվում է բրոնխիտների, բրոնխիալ ասթմաների, կապույտ հազի, տուբերկուլյոզի բուժման ժամանակ: Տերեւների թարմ հյութն արդյունավետ է քրոնիկական գաստրիտների՝ ցածր թթվայնության, ստամոքսի եւ 12-մատնյա աղու խոցային հիվանդության ժամանակ:

Որպես խորխաբեր միջոց 1 ճաշի գդալ չորացրած տերեւներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 15 րոպե, քամել: Ընդունել 2 ճաշի գդալ՝ օրը 2-3 անգամ:

Բրոնխիտների դեպքում 2 ճաշի գդալ տերեւներին ավելացնել 1 բաժակ եռացրած սառեցրած ջուր, թրմել 8 ժամ, քամել: Ընդունել 1 բաժակը օրվա ընթացքում:

Ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ 25 գրամ մանրացված տերեւներին ավելացնել 1 բաժակ գոլ ջուր, թրմել 2 ժամ, քամել: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 3-4 անգամ:

Ցածր թթվայնության գաստրիտների դեպքում 2 ճաշի գդալ սերմերին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, եռացնել մարմանդ կրակի վրա 10 րոպե, քամել: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 1 անգամ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

 22.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930