Արդարադատության նախարարությունը նոր դավադրություն է պատրաստում լրագրողների դեմ հանձին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում արվող նոր փոփոխությունների: Ըստ դրանցից մեկի, 50-ից պակաս աշխատող ունեցող հիմնարկը կարող է չպատասխանել լրագրողի հարցումներին.
«Հայաստանի 1350 դպրոցներից օրինակի համար, ՊՈԱԿ-ներից կեսից քիչը ունի 50-ից ավել աշխատող: Նրանք, որոնք 50-ից պակաս աշխատակից ունեն, նրանք մեր հարցումները զուգարանի թղթի տեղ կախելու են զուգարանում»,- ասում է «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Լեւոն Բարսեղյանը վստահեցնում է, որ օրենքում նման փոփոխություն անողը հաստատ բուհի առաջին կուրսեցու խելք չի ունեցել: Որովհետեւ չի բացատրել, թե ինչու տեղեկատվություն չպետք է տրամադրի 50-ից պակաս աշխատող ունեցող հիմնարկը: Ինքն ուզում է անձամբ ծանոթանալ այս տողերի հեղինակի հետ, թեպետ վստահ է, որ գրողը ունի վերադաս, որն էլ գրողին պատվիրել է օրենքում գրել այսպիսի անհեթեթություն.
«Վերջիվերջո գնում, հասնում ենք այդ նույն մարդուն, ով մի շարք խայտառակ նախաձեռնությունների հեղինակ է: Դավիթ Հարությունյանի մասին է խոսքը-ասում է ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Էմիլ Մարգարյանը: -Նախագիծը կազմվել ա իմ կողմից»:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Էմիլ Մարգարյանն ակնարկում է, որ փոփոխություններն արվել են հասարակական կազմակերպությունների եւ մի շարք գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: