Սեպտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Թուրքիայից ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած մի խումբ մտավորականների։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը և ծագման պատճառները, ինչպես նաև խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը։ Նա նշել է, որ արցախյան ազատագրական շարժման հիմքում ընկած են եղել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման Արցախի ժողովրդի ձգտումները։
Ընդգծվել է հակամարտությունը խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորելու կարևորությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ