Կլայպեդայում այսօր մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանից մասնակցում է ութ բանակային ըմբիշ:
Այսօր պայքարի մեջ մտել է հայաստանցի չորս ըմբիշ, որոնցից երկուսը՝ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը եւ Արմեն Հակոբյանը (71 կգ), անցել էին եզրափակիչ:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Կարեն Ասլանյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Արմեն Հակոբյանը բավարարվել է արծաթե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ