Շախմատի ակադեմիայում ընթացող «Երեւան օփեն» միջազգային մրցաշարի երրորդ տուրից հետո միանգամից յոթ շախմատիստ միայն հաղթանակներ է տարել: Նրանց մեջ են Կարեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը (նկարում) եւ Արտաշես Մինասյանը:
Միջազգային վարպետ Արման Միքայելյանը երրորդ տուրում առավել քան վստահ հաղթանակ տարավ ամենաբարձր վարկանիշ ունեցող ուկրաինացի գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկի (2638) նկատմամբ:
Միքայելյանի վարկանիշն այժմ 2474 է: Հայաստանցի շախմատիստն ավելի վաղ լրացրել էր գրոսմայստերի նորմա: Հիմա հենց վարկանիշը հասնի 2500-ի, Արմանը միանգամից կստանա շախմատային ամենաբարձր կոչումը:
Այսօր կայանում են չորրորդ տուրի պարտիաները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Երեւան Օփենի կայքէջի