Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախ այցելած ամերիկացի կոնգրեսականները հայտնվել են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»

Սեպտեմբեր 22,2017 19:35

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Վալադաոն, Ֆրանկ Փալլոնը և Թուլսի Գեբըրդը ներառվել են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»՝ Արցախ այցելելու համար: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևին:

Հաջիևը նշել է, որ այդ անօրինական այցով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները խախտել են միջազգային իրավունքի նորմերը և դրանով իսկ արդարացնում են «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացումը, արյունալի էթնիկ զտումները ավելի քան 1 մլն խաղաղ ադրբեջանցիների նկատմամբ»:

«Ցավոք, այդպիսի անօրինական և կանխական գործողություններով նրանք հարված են հասցնում ԱՄՆ Կոնգրեսի հեղինակությանը ադրբեջանական և միջազգային հանրության աչքում: Հայաստանի և հայկական լոբբի հետ համատեղ իրականացված այդ գործողությունը նպաստում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերի զրոյացմանը»,- կարծում է Հաջիևը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930