Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տարօրինակ է, որ մինչեւ հիմա քիչ տեղեկատվություն ունենք այս շրջանի մասին»

Սեպտեմբեր 22,2017 19:13

Այսօր Ազգային գրադարանում մեկնարկած «Հակախորհրդայինները» խորագրով ցուցահանդեսին ցուցադրության նախաձեռնող Հրանուշ Խառատյանն ասաց, որ Ազգային արխիվում պահվող ԽՍՀՄ քաղաքական բռնությունների ենթարկված անձանց քննչական գործերից կազմել են մեծ ծավալի տվյալների շտեմարան: Ըստ նրա, այն ավելի հետազոտական է, բայց իր թվային արդյունքները որոշ չափով այստեղ ներկայացված են:

«Չորս տարի շատ լարված աշխատում ենք, այս ցուցահանդեսին եկել ենք այն տրամաբանությամբ, որ ամեն մի զոհը մարդկային զոհ է: Այստեղ մարդկային ու իրավունքի խնդիրն ենք դրել, այդ կենսագրություններից յուրաքանչյուրը շատ թանկ է մեզ համար»,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն էլ պատմեց, որ դպրոցում իր հասակակիցներից տարբերվել է  նրանով, որ նրանք ֆուտբոլ էին խաղում, ինքը կարդում էր ինչ ձեռքն ընկնում էր. «Այդ թվում նաեւ վաթսունականների « Սովետական Հայաստան», «Ավանգարդ», այդ թերթերում Չարենցի, Բակունցի մյուսների մասին էի կարդում, վերջում գրված էր մի տող՝ կյանքի թելը կտրվեց ուժերի ծաղկման շրջանում՝ 1937 թվականին: Այդ թերթերից կտրեցի հոդվածները հանեցի ու մինչեւ հիմա պահում եմ: Ինձ համար զարմանալին էր՝ ինչու 37 թիվ: Երեւի դա դարձավ պատճառը, որ դառնամ արխիվի տնօրեն, որ իմանամ, խորանամ: Այսօրվա մեր ցուցահանդեսի նպատակը մեկն է, որ մեր պատմությունը չպետք է մոռանանք, պետք է ճիշտ ներկայացնենք ե՛ւ դերակատարներին, ե՛ւ դահիճներին, ե՛ւ դահիճների զոհերին»:

Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն էլ նկատեց, որ այս ցուցահանդեսով հաղթեց ողջամտությունը: Նա պատմեց, որ իրենց թանգարանի վերջին ցուցահանդեսի ճակատագիրը մտավախություն էր իր մեջ առաջացրել, որ այս ցուցահանդեսը չի կայանա, ներքին խոչընդոտներ կլինեն, բայց. «Ողջախոհությունը հաղթեց, տարօրինակ է, որ մինչեւ հիմա քիչ տեղեկատվություն ունենք այս շրջանի մասին, այնինչ դա ցեղասպանության շարունակությունն էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930