Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Մինսկում

Սեպտեմբեր 22,2017 18:16

Սեպտեմբերի 21-ին Բելառուսում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Բելառուսի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԲՀ Ազգային Ժողովի Ներկայացուցիչների Պալատի նախագահի տեղակալ Բոլելսլավ Պիրշտուկը, ԲՀ սպորտի և տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոն, ԲՀ գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը, Մինսկի գործադիր կոմիտեի նախագահ Անդրեյ Շորեցը, ԲՀ ԱԳ նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոն, Բելառուսի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա դիվանագետներ, Բելառուսի Հանրապետության մտավորականության և հայ համայնքի ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ հյուրեր:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անցած 26-ամյա ուղին` ընդգծելով ժամանակակից ժողովրդավարական պետության կառուցման գործում ձեռք բերված հաջողությունները: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ դեսպան Եսայանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես սատարում է հիմնախնդրի բացառապես խաղաղ՝ բանակցությունների միջոցով կարգավորումը:
Անդրադառնալով հայ-բելառուսական երկկողմ հարաբերություններին՝ Օլեգ Եսայանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս երկու ժողովուրդների պատմական և մշակութային ամուր կապերի վրա հիմնված հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Դեսպանը նաև նշեց, որ, գտնվելով մեկ դաշնակցային ու ռազմավարական համակարգում, Հայաստանի ու Բելառուսի համար ստեղծված են բոլոր հնարավորություններն՝ ունենալու ավելի հագեցված երկկողմ օրակարգ: ՀՀ դեսպանը նաև հատուկ ընդգծեց Բելառուսի հայ համայնքի՝ որպես երկու երկրներին կապող օղակի դերը:

Բելառուսական կողմից ելույթ ունեցավ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոն: Շնորհավորելով ՀՀ անկախության 26-ամյակի կապակցությամբ՝ նա նշեց, որ Հայաստանը այս տարիների ընթացքում մեծ ձեռքբերումներ է արձանագրել տարբեր բնագավառներում: Օլեգ Կրավչենկոն անդրադարձավ նաև հայ-բելառուսական բարեկաման հարաբերություններին, ընդհանուր պատմությանը, ներկա քաղաքական, հումանիտար և տնտեսական հարաբերությունների բարձր մակարդակին և խոսեց երկու ազգերի միջև ստեղծված բարեկամական կապերի ու Բելառուսի մշակույթի, գիտության և տնտեսության զարգացման գործում հայ համայնքի մեծ ներդրման մասին:

Միջոցառմանը հայկական ազգային պարերով հանդես եկավ «Էրեբունի» պարային համույթը:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930