Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոն բարձրանում է, դեղերը` թանկանում

Սեպտեմբեր 22,2017 18:20

Դեղերի գները Հայաստանում կրկին բարձրացել են: Արդեն մեկ շաբաթից ավելի է մասնավորապես` եվրոպական երկրներից ներկրվող դեղորայքը, որոշ նյութեր կամ դեղատնային ապրանքներ մի քանի հարյուր, նույնիսկ հազար դրամ ավել են վաճառվում: Դեղ վաճառողները թանկացումները պայմանավորում են եվրոյի թանկացմամբ: Նրանց ներկայացմամբ, Եվրոպայից ներկրվող դեղորայքն արդեն բարձր գներով են ձեռք բերում, ինչի հետեւանքով էլ այստեղ ավելի թանկ են վաճառում:

Օգոստոսի մեկից եվրոյի փոխարժեքը սահուն բարձրանում է` վերջին մեկ ամսում Հայաստանում եվրոն 570 դրամից դարձել է 578 դրամ: Տնտեսագետների կանխատեսմամբ, դեռ կբարձրանա: Այսօրվա դրությամբ մեկ եվրոն Հայաստանի փոխանակման կետերում վաճառվում էր 578-579 դրամով: Ըստ նրանց, իրականում եվրոյի թանկացումը որեւէ կապ չունի հայաստանյան իրողությունների հետ եւ այն ողջ աշխարհում է թանկանում: Մեզ հետ զրույցում տնտեսագետը նաեւ բացատրեց, որ իրականում եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ եւ, քանի որ մեզ մոտ դոլարի կուրսը կայուն է, ապա եվրոն դրամի նկատմամբ թանկանում է:

Aravot.am-ի հարցին, թե եվրոն արդեն մեկ ամիս է բարձրանում է, բայց դեղորայքը նոր է սկսել թանկանալ, դեղատան աշխատակիցները պատասխանում էին, որ մինչ այս, հին խմբաքանակն են վաճառելիս եղել, նոր եկած դեղերն արդեն թանկ են:

Մասնագետները եվրոյի թանկացումը նաեւ մի քանի այլ գործոնով են պայմանավորում: Պատճառներից մեկն, ըստ տնտեսագետների, կարող է լինել 2018 թվականից շրջանառության մեջ եվրոյի քանակության կրճատումը, մեկ այլ պատճառ էլ նշվում է ամերիկյան գործոնը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930