ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խելագար է անվանել Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընին և նրան խոստացել չտեսնված փորձություններ։
«Հյուսիսային Կորեայի Կիմ Չեն Ընը, որն ակնհայտորեն խելագար է և դեմ չէ իր մարդկանց սպանությանը կամ նրանց սովամահության մատնելուն, կենթարկվի չտեսնված փորձությունների»,- գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրաման է ստորագրել Հյուսիսային Կորեայի հետ աշխատող ընկերությունների և մասնավոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Նա նաև խոստացել էր հողին հավասարեցնել Հյուսիսային Կորեան, եթե նա սպառնա ԱՄՆ-ի անվտանգությանը։
Դրան ի պատասխան` Կիմ Չեն Ընը ՄԱԿ-ում Թրամփի ելույթն անվանել էր «խելագար զառանցանք» և «շան հաչոց», իսկ իրեն` Թրամփին` «մարազմատիկ»` խոստանալով ձեռնարկել «պատմության մեջ ամենախիստ պատասխան քայլերը»։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Kim Jong Un of North Korea, who is obviously a madman who doesn't mind starving or killing his people, will be tested like never before!
— Donald J. Trump (@realDonaldTrump) September 22, 2017