Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հակախորհրդայինները»՝ Ազգային գրադարանում

Սեպտեմբեր 22,2017 16:38

Այսօրվանից եւ 21 օր շարունակ Ազգային գրադարանում կցուցադրվեն «Հակախորհրդայինները»:

ԽՍՀՄ «Մեծ տեռորի» 80-րդ տարելիցի կապակցությամբ Խորհրդային Հայաստանում ստալինյան շրջանի քաղաքական բռնությունները ներկայացնող ցուցահանդեսը այցելուներին կներկայանա Հայաստանի կոմունիստական կուսակցական ու պետական իշխանության փաստաթղթերով. դրանց շարքում որոշումներ են, հրամաններ, հաշվետվություններ, քաղվածքներ մամուլից՝ սկսած 1920-ից մինչեւ 1950 թթ.:

Ցուցահանդեսի նախաձեռնողներից ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով. «Մենք կանգ ենք առել հայկական նյութի վրա, խորհրդային բռնությունները ամբողջ խորհրդային տարածքն էր, այստեղ մենք Հայաստանը որպես խորհրդային հանրապետություն ենք դիտարկում, բայց, ցավոք, պետք է հանեինք միայն հայերի նկատմամբ բռնությունները… մենք բռնություն երեւույթի սկիզբն ենք ուզում տեսնել, ինչպես այդ տրամաբանությունը ձեւավորվեց, օրինակ, հենց Հայաստանի խորհրդային հայտարարելու բուն փաստը, մենք սերնդեսերունդ անցնում ենք, որ հասունացել էր հեղափոխական իրավիճակ, աշխատավորները բաղձանքով էին եւ այլն եւ նոյեմբերի 29-ին արվեց հեղափոխություն, մենք սկսում ենք նրանից, որ դա հեղափոխություն չէր, այլ հեղաշրջում էր, եւ դա ներկայացնում ենք համապատասխան փաստաթղթով, ցուցանմուշով»:

Հրանուշ Խառատյանի խոսքով, իրենք հատուկ ուշադրություն են դարձրել նաեւ 1927-33 թվականներին, ըստ նրա՝ այս ժամանակաշրջանի մասին նույնիսկ դասագրքերում ոչինչ չի գրվում. «1929 թվականին Սասունցիների համագումարին քննարկվում էր՝ արդյոք խորհրդային Հայաստանում արեւմտահայ գաղթականության վերաբերյալ կա հատուկ քաղաքական՝ ճնշող գիծ, այդ թվականներին շատ էին հետապնդումները, դեռեւս ցեղասպանության տարիներին հայ բնակչության կամավորականների նկատմամբ, բացահայտ հետապնդումներ էին, բազմաթիվ մարդիկ սպանվեցին ճանապարհներին, նրանք հայտարարվել էին բանդիտներ»:

 «Հակախորհրդայինները» ցուցահանդեսի բացման օրը՝ սեպտեմբերի 22-ը կազմակերպիչները պատահաբար չեն ընտրել, այս օրը ընտրվել է որպես հիշեցում 1937թ. սեպտեմբերի 15-18-ին և 22-23-ին տեղի ունեցած Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պլենումի նիստի այն օրվա, երբ Մոսկվայից եկած քննչական խմբի կողմից ձերբակալվեց Խորհրդային Հայաստանի իշխանությունների հիմնական կազմը:

Ցուցահանդեսը «հակախորհրդային տարրերի» և նրանց նկատմամբ 33 տարի շարունակ՝ 1920-1953 թվականների միջակայքում, տարբեր ուժգնությամբ և ձևաչափերով կիրառված բռնությունների մասին է։ Այն իրականացվում է Հայաստանի ազգային արխիվի, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ-ի կողմից:


Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930