Ազգությամբ հայ, արտերկրում բնակվող, բազմաթիվ արտասահմանյան աստղերի հետ համագործակցող տաղանդավոր ու հայտնի կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի «Навсегда» երգը ՝ խոսքերի հեղինակ՝ Նատալիա Ռոստովա, հաղթանակ բերեց Սյուզաննա Մելքոնյանին «Նոր Ալիք 2017» միջազգային մրցույթում:
«Навсегда» երգի կատարումը Սյուզաննա Մելքոնյանին բերեց ամենաբարձր միավորները, որն էլ ապահովվեց վերջինիս երկրորդ պատվավոր հորիզոնականը:
Այս հաղթանակին իր առանձնահատուկ և հսկայածավալ ներդրումն ունեցավ նաև անձամբ ինքը՝ Շուշան Սարգսյանը, որը «Նոր Ալիք 2017» երգի մրցույթում հանդես էր գալիս որպես Սյուզաննա Մելքոնյանի երաժշտական պրոդյուսերը:
Շուշան Սարգսյանը հայ հանդիսատեսին ծանոթ է իր հայտնի «Հայաստան երկիր» երգով՝ Անի Քրիստիի կատարմամբ, «Վերածնվիր Ճապոնիա»` հայ աստղերի կատարմամբ և այլն:
Մամուլի հաղորդագրություն