Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիբանանահայ վկա. «Սեֆիլյանը եւ Սաֆարյանն իրավունք չունեին ժողովրդին տանելու արյունալի բախումների» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2017 13:07

«Սեֆիլյանի եւ մյուսների գործով» այսօր որպես վկա հարցաքննվեց նաեւ լիբանանահայ Վիգեն Կանաշյանը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ:

Վիգեն Կանաշյանը դատարանին հայտնեց՝ անձամբ չի ճանաչում եւ շփումներ չի ունեցել «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի, Գարեգին Չուգասզյանի, Գեւորգ Սաֆարյանի հետ: Կանաշյանը հայրենադարձ է՝ մոտ երեք տարի առաջ գալով Հայաստան՝ ցանկացել է ընկերներ ձեռք բերել եւ սոցիալական ցանցով անդամակցել է մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ «Հիմնադիր խորհրդարանին»: Վկայի պատմելով՝ ինքը լրատվամիջոցներից է իմացել տվյալ կառույցի քաղաքական ուղղվածության մասին եւ չեղարկել է վերջինիս անդամակցելու առցանց հայտը, հրաժարվել մասնակցել ցույցերի եւ հավաքների:

Վիգեն Կանաշյանը հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանի մասին լսել է դեռեւս Լիբանանում եւ ընկալել որպես Արցախի հերոսի:

Կանաշյանի նախաքննական ցուցմունքը հրապարակվեց, որում նա մասնավորապես ասել է. «Լրատվամիջոցներով, տեսանյութերով եւ հայտարարություններով տեղեկացա «Հիմնադիր խորհրդարանի» հանցավոր նպատակների մասին, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գեւորգ Սաֆարյանը հրահրել են անկարգություններ եւ քաղաքացիական անհնազանդության: Ես դրանք ընկալել եմ որպես զինված ընդհարումների եւ անկարգությունների կոչեր: Նրանք իրավունք չունեն ժողովրդին տանելու արյունալի բախումների, դա անընդունելի է ինձ համար»:

Ամբաստանյալներից Ներսես Պողոսյանը հայտարարեց՝ վկային ցուցմունքը «գրել են տվել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. խեղճ վկա…ասենք վաճառվելու համար երեք տարի չէ,երեք ժամն էլ բավ էր…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930