Երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ եւ անմիջական աջակցությամբ Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը այս տարի Իջեւանի թիվ 1 դպրոցի լողավազանը հիմնանորոգեց եւ այդ բազայի վրա հիմնադրեց լողի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց, աշխատանքներն այդքանով չավարտվեցին:
Այնուհետեւ կարգի բերվեց դպրոցի բացօթյա խաղահրապարակը, շահագործվեցին մենապայքարային մարզաձեւերով զբաղվելու եւ վարժասարքերի սրահները: Այս ամենը էապես փոխել է իջեւանցիների առօրյան: Հիմա այնտեղ մարդիկ կարող են զբաղվել սպորտով ու առողջ ապրելակերպով:
Այս ամենը հաշվի առնելով՝ Հովսեփ Մեսրոպյանին շնորհվել է Իջեւան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հովսեփ Մեսրոպյանի հետ հարցազրույցը՝ «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում: