Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը խոսում է ժողովրդագրական բումի հեռանկարի մասին, որը պետք է զուգորդվի հայրենադարձության նոր ալիքով. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 22,2017 12:45

Եթե փորձենք հավատալ Սերժ Սարգսյանին, ապա կոպիտ հաշվարկներով ավելի քան 20 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը պետք է աճի 2 միլիոնով: Հնարավո՞ր է: Մոտավորապես հենց այդքան Հայաստանի բնակչությունը աճել է երկրորդ աշխարհամարտից հետո մինչեւ 1990 թ.։ Դա հիմնականում պայմանավորված էր խորհրդային իշխանությունների կողմից նախաձեռնած հայրենադարձությամբ, ինչպես նաեւ Խորհրդային Հայաստանում առկա ժողովրդագրական աճի համար նպաստավոր մի շարք պայմաններով։ Այսինքն՝ նույնիսկ Խորհրդային Հայաստանում բնակչությունը աճել է ավելի քան 40 տարվա ընթացքում, իսկ բնակչության թվաքանակի բնական աճը զուգորդվել է ներգաղթով կամ՝ հայրենադարձությամբ։

Ասվածից կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը խոսում է ժողովրդագրական բումի հեռանկարի մասին, որը անկասկած պետք է զուգորդվի հայրենադարձության նոր ալիքով։ Բայց ինչպե՞ս։ Ծնելիության եւ մահացածության ցուցանիշները, դրանց հնարավոր հեռանկարների հաշվարկները որեւէ կերպ այդպիսի բում չեն կարող խոստանալ։

Հայրենադարձության մասին գոնե այս փուլում խոսելը զավեշտալի է, իսկ եթե մոտ ապագայում այդպիսի միտում էլ նկատվի, ապա դա բնակչության թվաքանակի տեսանկյունից չնչին տոկոսներ պետք է կազմի։

Բացի այդ Հայաստանը պատրաստ չէ ներգաղթյալներ ընդունել:Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է, իսկ Սիրիական պատերազմից մազապուրծ եղած մարդկանց ընդունելու եւ տեղավորելու տխրահռչակ պրակտիկայի հիշողությունը դեռեւս թարմ է։ Նրանցից շատերի համար պետությունր չկարողացավ նույնիսկ պարզունակ իրավաբանական կամ էլ սոցիալական աջակցություն նախաձեռնել:

Կարպիս ՓԱՇՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930