Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանի խմբին անդամակցած դիպուկահարն այլեւս հրաժարվեց դատարանում հարցերի պատասխանել

Սեպտեմբեր 22,2017 12:38

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստն է: Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ:

Այս նիստում շարունակվեց գործից անջատված մասով մեղադրյալ Սմբատ Գալոյանի հարցաքննությունը: Նա, հիշեցնենք, նախորդ նիստում դատարանին հայտնեց, որ 2015թ. ճանաչվել է հինգերորդ բանակային կորպուսի լավագույն հրամանատար, անդամակցել է Ժիրայր Սեֆիլյանի ստեղծած խմբին, սակայն ընթացքում է իմացել, որ այն զինված է եւ մտադրություն է ունեցել զորամաս զավթելու միջոցով ապստամբություն իրականացնել, ուստի ինքը որոշել է դուրս գալ այդ խմբից:

Ի տարբերություն նախորդ նիստում հարցաքննության, երբ Սմբատ Գալոյանը մանրամասն պատասխանեց մեղադրական կողմի հարցերին, այսօր նա հայտարարեց՝ օգտվում է իր իրավունքից եւ այլեւս չի պատասխանելու հարցերին: Հարցեր տալու հերթը պաշտպանական կողմինն էր:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մարինե Թովմասյանն էլ հայտարարեց՝ Սեֆիլյանը պետք է վերադարձվի նիստերի դահլիճ, որպեսզի վկային հարցեր հնչեցնելու իրավունքից օգտվի: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը չհամաձայնեց՝ ասելով, որ Սեֆիլյանն իր դիտավորյալ գործողություններով իրեն զրկել է այդ իրավունքից:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում նա դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար կրկին հեռացվեց նիստերի դահլիճից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930