Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կաթողիկոսին չի մտահոգում, որ եկեղեցիներ կարող են կառուցվել նաեւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներով. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 22,2017 12:14

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը կարծիք է հայտնել, որ կասկածելի գումարներով եկեղեցիներ կառուցելու հարցը պետք է հետաքրքրի ոչ թե եկեղեցուն, այլ իրավապահ մարմիններին։

«Չի» – Կոպիտ ասած՝ կաթողիկոսին չի մտահոգում, որ եկեղեցիներ կարող են կառուցվել նաեւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներով։ Այդ թվում՝ նաեւ այնպիսի հանցանքներով, որոնք «նախատեսված են» տասը պատվիրաններով։

Եվ սա միանգամայն հասկանալի է՝ մի երկրում, որտեղ ազնիվ աշխատանքով լավագույն դեպքում հնարավոր է ավտոտնակ կառուցել, նման «սահմանափակումները» տեղին չեն։

Եվ հետո՝ հանցագործներն ինչ-որ կերպ պե՞տք է քավեն իրենց մեղքերը, թե ոչ։ Իսկ եկեղեցիները կայուն եկամտի աղբյուր են, այդ եկամուտներով կարելի է բարի գործեր անել, մարդկանց մեջ սերմանել առաքինին, վսեմը…

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930