Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարեց պարզել գյուղոլորտի անկման պատճառները

Սեպտեմբեր 22,2017 11:58

Վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսական ոլորտի վերաբերյալ կառավարության այսօրվա նիստում որոշ հանձնարարականներ տվեց:

Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հիշեցրեց, որ գյուղատնտեսությունը ճանաչվել է որպես գերակա ճյուղ:

Նրա խոսքերով. «Կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմաններ ապահովելու և այն արդյունավետ ձևով իրագործելու վրա: Վերջին ամիսներին գյուղատնտեսության ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մեզ համար մտահոգության տեղիք են տալիս, և, հետևաբար, առկա է այդ ոլորտում ձևավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծության անհրաժեշտություն»:

Վարչապետն ասաց, որ սա առավել կարևոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը կառավարության համար դառնա կանխատեսելի ու հաշվառելի:

Այս ամենից ելնելով՝ վարչապետը Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին ու  Ազգային վիճակագրական ծառայությանը հանձնարարականներ տվեց,  որ երկու շաբաթվա ընթացքում վերլուծեն գյուղոլորտում արձանագրած ցուցանիշներն ու անկման պատճառները, ապա ներկայացնել կառավարությանը:

Կարեն Կարապետյանը անդրադարձավ պաշտոնական ցուցանիշներին: Նրա խոսքերով՝ այս տարվա հունվար-օգոստոսը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ բոլոր ոլորտներում արձանագրվել է աճ, բացի գյուղատնտեսությունից և շինարարությունից. «Ընդ որում, շինարարության թվերի դինամիկան մեզ ցույց է տալիս, որ մենք կոմպենսացնում ենք այն հետ ընկնելը: Դրան գումարած այն հանձնարարությունները, որոնք մենք տվել ենք շինարարության ոլորտին, դրան գումարած քաղաքաշինական կոմիտեի նախագահի կանխատեսումները, մենք այդտեղ մեծ պրոբլեմներ չենք տեսնում: Գյուղատնտեսության մասով մեզ պետք է ռեալ թվերը հասկանանք: Շատ ուշադիր անդրադառնում ենք դրան»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930