Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ու՞մ մտքով կանցներ, որ «Այո» ասելով անկախությանը՝ դրանից 26 տարի անց ԿԳ դաշնակցական նախարարը հանրությանը կներկայացնի ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 22,2017 10:55

Ու՞մ մտքով կանցներ, որ «Այո» ասելով անկախությանը՝ դրանից 26 տարի անց ԿԳ դաշնակցական նախարարը հանրությանը կներկայացնի ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը…

Նկատենք, որ հայեցակարգի հիմնավորումները շատ ընդհանրություններ ունեն Հայաստանում ռուսաց լեզվի կարեւորության մասին Անաստաս Միկոյանի՝ 1937 թ. արտասանած ճառի հետ. «Նրանք (ազգայնական-դավաճանները-Լ.Ա.) ամեն ինչ անում էին ռուսաց լեզուն Հայաստանից դուրս վանելու համար, որպեսզի դրանով իսկ Հայաստանի յերիտասարդ խորհրդային ինտելիգենցիային անջատեյին, մեկուսացնեյին ռուսական մեծ կուլտուրայից։ Յերեւանի համալսարանն ավարտած յերիտասարդ մարդկանց հետ ունեցած զրույցների մեջ յես համոզվեցի, թե վորքան վատ են նրանք տիրապետում ռուսաց լեզվին, թեեւ այդ լեզուն ուսումնասիրելու ձգտումը վիթխարի յե։

Ռուսաց լեզուն այդ Լենինի ու Ստալինի լեզուն է։ Դա այն լեզուն ե, վորով գրված են Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ հեղափոխության պատմական փաստաթղթերը, բնագրերը, Լենինյան-Ստալինյան հեղափոխական թեորիայի մեծագույն ստեղծագործությունների բնագիրը (բուռն ծափահարություններ,  լոզունգներ տեղերից՝ «Կեցցե՛ ռուս մեծ ժողովուրդը»)։

Ռուսերեն լեզվով են գրականության, արվեստի, գիտության՝ աշխարհում լավագույն կլասիկ յերկերը։

Ով ուզում է կուլտուրական լինել, նա չի կարող յոլա գնալ առանց ռուսաց լեզուն իմանալու («Գրական թերթ», 1937 թ., դեկտեմբերի 18)»։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930