Լրահոս
Օրվա լրահոսը

Միխեիլ Գիորգաձեի պարզաբանումը՝ Օձունի և Ախթալայի վանական համալիրները «վրացական հուշարձաններ» անվանելու առնչությամբ

Սեպտեմբեր 22,2017 10:43

«Ինձ թվում է՝ տեխնիկական վրիպակ է եղել, մեր նախարարությունը տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի լրատվամիջոցներին, և սխալն արդեն ուղղված է։ Հարցը սպառված է»,- Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի պատասխանն էր Հայաստանի լրագրողներին, որոնք հետաքրքրվեցին Վրաստանի որոշ լրատվամիջոցներում նախարարի այցից առաջ տարածված տեղեկությամբ, թե նա « Հայաստանում այցելելու է վրացական հուշարձաններ՝ Օձունի և Ախթալայի վանական համալիրներ»։

( Նախարարին այս մասին հարցրին սեպտեմբերի 21-ին Երևանում Փարաջանովի կոլաժի կրկնօրինակի բացման արարողությունից հետո)։

Առանձին զրույցում նախարար Գիորգաձեն ավելացրեց.

«Մենք չենք զբաղվում պատկանելության հարցերի քննարկումներով. այն, ինչը կրոնական տիրույթում է, մշակույթի նախարարության լիազորությունների շրջանակում չէ։ Կոնկրետ մշակութային ժառանգության հարցերում մեր պարտականությունը մեր պետությունների տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն է՝ անկախ նրանց ծագումից։ Իսկ նշված թեմայով խորանալու համար գոյություն ունեն համապատասխան կառույցներ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում. դա նրանց լիազորությունների շրջանակում է, թող իրենք էլ զբաղվեն դրանով։ Մենք, «գերազանց գնահատականներով» կիրականացնենք այն, ինչը մեր լիազորությունների շրջանակում է»։

ՀՀ մշակույթի նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930