Նյու Յորքի Marriott Marquis հյուրանոցում թուրք-ամերիկյան ազգային կոմիտեի միջոցառմանը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ բողոքի ցույց է տեղի ունեցել, որին հաջորդել է ծեծկռտուք, գրում է The New York Times-ը:
«Դու ահաբեկիչ ես: Կորի՛ր մեր երկրից»,- Թուրքիայի նախագահի ելույթի ժամանակ բղավել է ցուցարարներից մեկը:
Դրանից հետո սկսվել է ծեծկռտուք: Անվտանգության աշխատակիցները դուրս են բերել բողոքարարներին:
Ակցիայի մասնակիցներից Մեգան Բոդեթը պատմել է, որ իրենք նպատակ են ունեցել «ուշադրություն հրավիրել թուրքական պետության կողմից քուրդ ժողովրդի նկատմամբ ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների վրա» ինչպես Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում:
Նյու Յորքի ոստիկանությունից հայտնել են, որ 5 ցուցարար «կարճ ժամանակով բերման է ենթարկվել»: Կալանավորվածներ և տուժածներ չկան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ