Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Մենք գիտեինք, թե ցավն է միայն միավորում»

Սեպտեմբեր 22,2017 10:22

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վերականգնողական բուժում ստացող ապրիլյան պատերազմի հերոսներին Անկախության տոնի առիթով շնորհավորելու եկած կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասաց. «Ինչպես երեւում է, ուրախությունը կարող է միավորել բոլորիս: Մենք գիտեինք, որ ցավն է սովորաբար միավորում: Իհարկե, երբ հանդիպում են հիվանդ եւ բժիշկ, վիրավոր զինվոր եւ բժիշկ, ապաքինող, լինում է ամբողջություն ցավի շուրջ: Բայց լինում է, որ տոնականության, ուրախության շուրջ նույնպես կարող ենք իրար գլխի գալ, իրար հետ կիսվել:

Այսօր Անկախության տոնի առթիվ այս գեղեցիկ հավաքն է այստեղ: Անկեղծ ասեմ, այսօր ցավը եւ ուրախությունը եկել են իրար կողք կանգնելու: Ցավը մեր ամբողջ հաղթանակն ապահոված զինվորների զոհողությունն է, որ, ահավասիկ, սայլակների մեջ են: Եվ անշուշտ ուրախությունը մեր անկախության տոնի առթիվ է:

Այստեղ մի անուշ բան կա՝ շատ բնորոշ հային: Պատմականորեն միշտ այս երկուսը մենք միասին ենք տարել: Այսօր այդպիսի օր է: Տա Աստված, որ վաղվա գալիք օրը, այս տոնականությունը իր մեջ ունենա միայն ուրախություն եւ չունենա այն ցավը, որ դեռ մեզ հետ է: Եվ հիվանդ-բժիշկ հարաբերության մեջ թող մշտապես Աստծո ներկայությունը լինի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930