Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության օրը Իջեւանում Աշոտ Երկաթի արձանը տեղադրվեց

Սեպտեմբեր 21,2017 23:03

Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում մի շարք միջոցառումներ կայացան: Առավոտյան Իջեւանի բժշկական կենտրոնի տարածքում օծվեց խաչքար, որը պատրաստվել է Մոսկվայում բնակվող իջեւանցիներ Արտակ եւ Արմեն Իսկանդարյանների միջոցներով:

Տավուշի մարզպետարանի շենքի առաջ գտնվող Սահմանադրության հրապարակում բացվեց Աշոտ Երկաթ թագավորի արձանը: Ավանդույթի համաձայն Հայաստանի անկախության օրը Իջեւան քաղաքի Սահմանադրության հրապարակից երթ է կայանում: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Տավուշի մարզպետի տեղակալներ Լեւոն Սարգսյանը, Վարդան Ալեքսանյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, այլ պաշտոնատարներ, Իջեւանի բնակիչներ զինվորական նվագախմբի զվարթ նվագի ներքո երթով հասան Ազատամարտիկների հրապարակ, ուր ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների հուշարձանին:

Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որը հնչեցրեց նաեւ Տերունական եւ Խաղաղության աղոթքներ: Այնուհետեւ Իջեւան քաղաքի մշակույթը տանը կայացավ տոնական համերգ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հովո says:

    Խաչքարը և հիվանդանոցը ի՞նչ կապ ունեն իրար հետ;Հետաքրքիր է խաչքարը անատոմիկի դիմաց է՞ տեղադրված; դա երևի հիվանդանոցում մահացածների հիշատակին է….Այլ բան ենթադրել չի կարելի; Տեսնես որ պաշտոնյան է թույլատրել..

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930