«Այսօր տոնական ողջ օրը ճանապարհներին էինք։ Վերջապես հասանք Բաքու։ Սրտանց շնորհավորում ենք մեզ բոլորիս մեր պետության ծննդյան առիթով։ Խորին երախտիքը Հայաստանին իրենց կյանքը նվիրած մարդկանց։ Մենք ուժեղ ենք միասին և ոչինչ ենք առանց մեր Հայրենիքի։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը»:
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Հ. Գ. «Առավոտի» կողմից նշենք, որ դատելով հրապարակված լուսանկարից՝ հայ պատվիրակները Բաքվում մեր տոնը նշել են արցախյան թթի օղիով ու արցախյան «Կատարո» գինիով: