Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդան»՝ Երևանի Աբովյան փողոցում

Սեպտեմբեր 21,2017 22:24

Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարներ Արմեն Ամիրյանը և Միխեիլ Գիորգաձեն, Փարաջանով թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և հագուստի ոճաբան Արամ Նիկոլյանը Երևանի կենտրոնում՝ Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնի շենքի արտաքին պատին, այսօր կատարեցին Սերգեյ Փարաջանովի «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակի բացումը։

«Խորհրդանշական է, որ երկար տարիներ անազատության մեջ գտնված, բայց միշտ ազատ մտածողություն ունեցած արվեստագետի գործի կրկնօրինակը մենք բացում ենք Հայաստանի անկախության տոնի օրը։ Խորհրդանշական է նաև, որ դա անում ենք Վրաստանի մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեի հետ, որովհետև Սերգեյ Փարաջանովի կոլաժներն ասես հայ-վրացական մշակույթի «խառնարան» լինեն»,- ասաց նախարար Արմեն Ամիրյանը։

Միխեիլ Գիորգաձեն նշեց, որ չնայած Փարաջանովը համարվում է կոսմոպոլիտ արվեստագետ, սակայն, իրոք, նրա ստեղծագործություններում «անզեն աչքով էլ երևում է վրացական և հայկական մշակույթների ազդեցությունը»։

Կոլաժի կրկնօրինակը Նիկոլյան նորաձևության տան նվերն է մեր քաղաքին։ Գաղափարն իրականացնելուն աջակցել են Հայաստանի մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը։

Զավեն Սարգսյանի փոխանցմամբ, արվեստագետն «Արտասվող Ջոկոնդան» 1977թ. ստեղծել է բանտում և կնոջը նամակ գրել՝ «Եթե մահանամ, Ջոկոնդան լաց կլինի ինձ համար»։

Վարպետի «Ջոկոնդայի կյանքի մի քանի դրվագ» շարքի 12 կոլաժների վիրտուալ պատկերներով ծրագիր է մշակվում և, նախարար Ամիրյանի փոխանցմամբ, բջջային հեռախոսի մեջ այն ներբեռնելով հնարավոր կլինի լուսանկարվել այդ պատկերների հետ։

ՀՀ մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930