Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը Անկախության օրը հիանալի նվեր մատուցեց

Սեպտեմբեր 21,2017 21:55

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում հաղթանակը Լեւոն Արոնյանին անասելի ծանր տրվեց: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ թե դասական, թե  25, թե 10 ,թե 5 րոպեանոց երկուական պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաղթողին որոշելու համար անցկացվեց «արմագեդոնը», որտեղ սպիտակներին հաղթանակի համար տրվում էր հինգ րոպե, սեւերին՝ չորս: Սակայն ոչ-ոքին եզրափակչի ուղեգիր տալիս էր սեւերով խաղացողին: Հենց այս փուլում Լեւոն Արոնյանին հաջողվեց կոտրել ֆրանսիացու դիմադրությունը:

Այսպիսով, հայկական շախմատի առաջատարը ոչ միայն մտավ եզրափակիչ, որտեղ հանդիպելու է չինացի Դին Լիժենի հետ, այլեւ անկախ այդ դիմակայության ելքից, հավակնորդների մրցաշարի իրավունք նվաճեց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ tbilisi2017.fide.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930