Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունը ի ցույց է դնում, որ իրական անկախությունը ՀՀ պետական գերատեսչություններ դեռ չի մտել»

Սեպտեմբեր 21,2017 18:22

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի հայտարարությունը

Շնորհակալություն ենք հայտնում ԿԳ նախարարությանը մեզ նորից ի մի ժողովելու և կիսատ թողած բազմաթիվ ծրագրերի մասին հիշեցնելու համար։

ՀՀ ԿԳՆ-ն շրջանառության մեջ է դրել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ»-ը, որի առիթով «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության աշխատանքային խմբի առաջին հավաքով ու հակիրճ քննարկմամբ արձանագրվեց.

  1. նման հայեցակարգի ստեղծման համար չի եղել հանրային պահանջարկ և հանրային քննարկում.
  2. ռուսերենը օտար լեզու է և ռուսաց լեզվի համար մյուս օտար լեզուներից առանձնացված հայեցակարգի մշակումը հիմնավորված չէ. այն ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական որոշակի ուժային կենտրոնից ստացված հրահանգ, որի կուրորեն ի կատար ածումը հղի է Հայաստանում հակառուսական տրամադրությունների ուժգնացմամբ.
  3. հայեցակարգ կոչվածը ռուսերենին պետական լեզվի գործառույթներ տալու և ռուսերենը ՀՀ-ում պաշտոնականացնելու համար ՀՀ օրենքների մեջ սողանցքներ ստեղծելու փորձ է։

Ուստի հայտարարում ենք, որ մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք, որպեսզի այս հայեցակարգը տապալվի (նման փորձ մենք արդեն ունենք)։ Իսկ որպեսզի մեկընդմիշտ դադարեն լեզվական շահարկումները ցանկացած ուժային կենտրոններից, մենք առաջիկայում հանդես կգանք հստակ առաջարկություններով՝ նախաձեռնելով հանրային կառուցողական քննարկումներ։

Այսօր ստիպված ենք ևս մեկ անգամ արձանագրել, որ Անկախության օրվան ընդառաջ նման հայեցակարգով հանդես գալով՝ՀՀ իշխանությունը ի ցույց է դնում, որ իրական անկախությունը ՀՀ պետական գերատեսչություններ դեռ չի մտել, հակառակ դեպքում ՀՀ ԿԳՆ-ն հանդես կգար հայոց լեզվի ընդլայնված հայեցակարգով և դրանից հետո միայն ձեռնամուխ կլիներ օտար լեզուների (այդ թվում՝ ռուսաց լեզվի) ուսուցման հայեցակարգի մշակմանը։

Մենք շնորհավորում ենք անկախությունն իբրև բովանդակություն և ոչ իբրև լոկ հայտարարություն ընկալող ողջ հայության տոնը և փաստում, որ իրական Անկախության համար պայքարը շարունակվում է, և իրականություն է դառնալու համայն գիտակից հայության տքնաջան եռանդով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930