Ադրբեջանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոնի և Թուլսի Գեբըրդի այցը «Ադրբեջանի օկուպացված տարածքներ»: Այս մասին գրում է 1news.az-ը՝ վկայակոչելով արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևին:
«Ուսումնասիրության ավարտից հետո նրանց նկատմամբ կձեռնարկվեն համապատասխան անհրաժեշտ քայլեր»,- ասել է Հաջիևը:
Նա նշել է, որ «ԱՄՆ Կոնգրեսի անդամներ ներկայացող այդ անձինք արդեն երկար տարիներ ֆինանսավորվում են ԱՄՆ-ում հայկական լոբբիի և Հայաստանի կողմից և ամբողջությամբ կախված են ԱՄՆ-ում հայկական լոբբիից»:
Հիշեցնենք, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները սեպտեմբերի 20-ին այցելել են Արցախ և հանդիպել տեղի իշխանության ներկայացուցիչների հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ