Անկախության փոխարեն, ըստ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանի, հայ ժողովուրդը մտածում է այն մասին, որ որդիներին դարձնի մեծահարուստ, գիտնական, ինժեներ. «Չմտածելով՝ եթե մեր որդիները պետություն չունեցան՝ էդ ինչ-որ ունեն երկրորդական տեղում են գտնվում»:
Անկախ երկրում շատ բան է արվում ժողովրդի համար,-նկատում է խորհրդարանի նախկին խոսնակը: Ժողովուրդը պիտի որ դա զգա. «Եթե չի զգում էդ ամեն ինչը, կարող է թողի գնա»:
Որպեսզի որեւէ մեկը չշտապի Հանրապետականին մեղադրել արտագաղթի համար, Գալուստ Սահակյանը հիշեցնում է, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում իրենցից ավելի լավերը չկան: Հենց լինեն, Հանրապետականը կզիջի իր տեղը նրանց:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Գալուստ,ճտերը աշնանն են հաշվում:Չաուշեսկուն էլ էր քո նման վստահ….Պատասխան եք տալու: