Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը մի շարք գործիչների տարբեր պարգեւների է արժանացրել , մասնավորապես երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար, ի թիվս այլոց, երգիչներ Մհեր Մեսրոպյանին («Մգեռ Արմենիային»), Սիրուշոյին եւ Արամեին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:
Aravot.am-ը Մհերից հետաքրքրվեց` ինչ է տալիս իրեն ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը: «Կոչումն ինձ համար կարեւոր է, ես միշտ երազել եմ կոչում ստանալ, դա խթան է իմ երգով, աշխատանքով ժողովրդին ծառայելու, ստեղծագործելու: Դա հարգանքի նշան է, որ այդ մարդը վաստակել է»,-ասաց մեր զրուցակիցը:
Մեր դիտարկմանը, թե միայն նախկին խորհրդային տարածքի երկրներում են վաստակավորի եւ ժողովրդականի կոչումներն արժեւորում, մինչդեռ արտասահմանում դրանք անհասկանալի են, Մհերը պատասխանեց, որ դրսում էլ այլ կերպ են արվեստագետներին խթանում:
Aravot.am-ը հետաքրքրվեց` արդյոք վաստակավոր արտիստի կոչում ստանալը կանդրադառնա՞ կորպորատիվ հավաքույթներին մասնակցելու համար վճարվող իր հոնորարի վրա: Մհեր Մեսրոպյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Դա ոչ մի դեր չի խաղում, արտիստի հոնորարի վրա անդրադառնում են իր աշխատանքը, ճանաչումը, հարգանքը եւ ոչ թե հոնորարը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Երևի իր հարսանիքի օրը Առաջին Տիկնոջը նվիրված երգի համար է ստացել կոչումը: Մենք ձեզ երգ՝ դուք մեզ կոչում: