Այսօր Գյումրի այցելած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներից մեկը՝ Ջեքի Սփիըրը, որը կիսով չափ հայ է, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահն է, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակը Հայաստանին անդադար ֆինանսական հոսք ապահովելն է։
«Մեր նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության կրճատմանը։ Աշխատանքներ են տարվում գինեգործության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեռանկարի համար կայուն ներդրողների հետ։ Մասնավորապես գյուղաբնակ վայրերում գինեգործությունը, բացի աշխատատեղ ստեղծելուց, ինքնին կարելի է զբոսաշրջության համար նպատակակետ դարձնել, դա էլ իր հերթին կնպաստի տնտեսական զարգացմանը»,- ասաց Ջեքի Սփիըրը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ