Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոստանջյանը բողոքում է՝ «Օգտագործում է մեր պետությանը պատկանող ինքնաթիռը եւ ուղեւորվում է Մոսկվա՝ հարսանիքի»

Սեպտեմբեր 21,2017 16:25

«Եթե ՀՀ վերնախավի ներկայացուցիչը օգտագործում է մեր հանրային միջոցները, մեր պետությանը պատկանող ինքնաթիռը եւ ուղեւորվում է Մոսկվա՝ հարսանիքի, այնտեղ մասնակցում է խնջույքի, ապա նման վերնախավը ի զորու չէ դիմակայել մարտահրավերներին»,- այսօր Եռաբլուրում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ նկատի ունենալով Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը, որին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Փոստանջյանի խոսքով՝ «Ճիշտ է, լավ է, թող մարդիկ երջանիկ լինեն, երիտասարդները ամուսնանան, յոթը զավակով սեղան նստեն, բայց այնուամենայնիվ, հարիր չէ հայ ազգի անունից հանդես եկող անձին մասնակցել օլիգարխի որդու հարսանիքին, այն էլ՝ օգտագործելով մեր հանրային միջոցները»:

Լրագրողները հարցրեցին՝ ի՞նչ կանեք, եթե Սերժ Սարգսյանը հավակնի վարչապետի պաշտոնին՝ նա պատասխանեց. «Մեր համար կարեւոր չէ Սերժ Սարգսյանն է, Կարեն Կարապետյանն է: Մենք գտնում ենք, որ այն վերնախավը, որը գործել է այս 25 տարիների ընթացքում, երբեւիցե չպետք է լինի քաղաքական կառավարման մեջ, դա միանշանակ է»:

Ըստ նրա, անունները փոխվելուց ոչինչ չի փոխվում, ողջ համակարգը պետք է ապամոնտաժել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930