Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժումը ներառել պետպատվերում. Գլոբալ հիմնադրամի աջակցության ժամկետն ավարտվում է

Սեպտեմբեր 21,2017 15:53

«Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» որոշման հավելվածում առողջապահության նախարարությունն առաջարկում է ավելացնել՝ «Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր)»:

Կառավարության որոշմամբ հաստատված է այն հիվանդությունների եւ սոցիալական խմբերի ցանկը, որով իրավունք է տրվում դեղեր ձեռք բերել անվճար կամ արտոնյալ պայմաններով: Այս ցանկում, ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստին վաղը ներկայացվող նախագծից, ՄԻԱՎ վարակը ներառված չէ այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում ամբուլատոր, պոլիկլինիկական, դիսպանսերային եւ հիվանդանոցային հաստատությունների միջոցով դեղերը պացիենտներին տրվում են անվճար:

Մինչ այժմ Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ հակազդման ազգային ծրագրով նախատեսված դեղերն ու բժշկական նշանակության ապրանքներն, ամբողջ ծավալով, ձեռք են բերվել ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի միջազգային «Գլոբալ» հիմնադրամի կողմից տրամադրված դրամական միջոցների հաշվին՝ ուղղակի գնումների մեխանիզմով:

Այս դրամաշնորհային ծրագրի ավարտը նախանշված է 2018 թվականի սեպտեմբեր ամսին, որով պայմանավորված, նախատեսվում է նշյալ դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների մի մասի ձեռք բերում` պետական միջոցների հաշվին:

Ուստի առաջարկվում է այս հիվանդություններն էլ ներառել անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժվող հիվանդությունների ցանկում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930