Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախիջեւանը, Գետաշենը, Շահումյանը, Ուտիքը այս պահին զիջված է, այդ ի՞նչն եք պատրաստվում նորից հանձնել». Փոստանջյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2017 15:50

Այսօր Եռաբլուրում արձագանքելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ տարածքներ վերադարձնելու մասին հայտարարությանը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Փոստանջյանն ասաց. «Մենք չունենք որեւիցե տարածք հանձնելու: Բանակցությունների ձեւաչափը չի կարող ընթանալ այն ձեւաչափով, որն ընթացել է այս 26 տարիների ընթացքում: Կա Արցախի եւ ՀՀ-ի հանրապետություն, մենք փաստացի մեկ միավոր ենք, եկել է այն պահը, որ դա պետք է իրավական ձեւակերպում ստանա եւ դրա ներքո մենք պետք է անցկացնենք մեր միասնական ընտրությունները: Արցախապատկան տարածքները ենթակա չեն սակարկման կամ հանձնման: Եթե խոսում ենք զիջումների կամ փոխզիջումների մասին, Նախիջեւանը, Գետաշենը, Շահումյանը, Ուտիքը այս պահին զիջված է, այդ ի՞նչն եք պատրաստվում նորից հանձնել: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում մեր հայրենիքի մի մասը, որը ցանկանում եք հանձնել, Տիգրանակե՞րտն եք ցանկանում հանձնել, որը մեր քաղաքական հայտն է, մոռացվածությունն է մեր երբեմնի հզորության մասին: Ձեզ որեւիցե մեկը թույլ չի տալու, որպեսզի նման դավաճանական գործողություն իրականացնեք»:

Զարուհի Փոստանջյանն ասաց. «Այս պահին մեր քաղաքական հայտը ներառում է 42 հազար քմ, որը պետք է միայն եւ միայն ընդլայնվի: Մենք ենք մեր պատմական հայրենիքի տերը, որեւիցե մեկը չի կարող ասել, որ վաղեմության խնդիր ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930